ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս արած հայտարարությամբ պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե նա Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունի: Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած, հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատար Սարգիս Կարապետյանը վստահեցրեց, որ 3 նախագահներն էլ դավաճաններ են. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ ինքը եղավ Գերագույն խորհրդի նախագահ, այն ժամանակվանից չեմ ընդունել: Ես նրա ճակատին ասել եմ, որ դու հայրենիքի դավաճան ես, Հուդան ես: Հուդայից էլ վատ է նա, որովհետեւ Հուդան ընդունեց իր դավաճանությունը: Ոնց որ Հուդան իր տիրոջը սիրելով, համբուրելով դավաճանեց, նույնը իրենք են: Ե՛վ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Քոչարյանը եւ մյուս բոլորը: Իրենք իրար դեմ դուրս են գալիս՝ ժողովրդին պառակտելու համար: Ոչխարի հոտի մեջ որ գայլն ընկնում է, հովիվն էլ չի մտածում օգնություն կանչի, իր մահակով, շներով հարձակվում է՝գայլին սպանում է կամ լարում է: Մինչեւ գայլերի ոհմակը չվերացնենք, ոչխարի հոտը փրկել չենք կարող, ոնց ուզում եք՝ մեկնաբանեք»:
Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց նախապես նշում է, որ ինքը ոչ մի աթոռի հավակնություններ եւ ձգտումներ չունի՝ նա պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն եկավ Սերժ Սարգսյանին դարձրեց նախագահ, հիմա էլ ասում է հրաժարական տո՞ւր: Քոչարյանին էլ ինքը դարձրեց նախագահ: Հայաստանում էլ մարդ չկար, Ռոբերտ Քոչարյանին բերին դարձրին ստեղ նախագահ: Էն ժամանակ, որ մենք կռվում էինք, դրանք պադվալներում մակարոն ու վերմիշել էին բաժանում Քոչարյանի նմանները»:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը չի՞ կռվել՝ ազատամարտիկը պատասխանեց. «Որտե՞ղ է կռվել: Դու մասնակցե՞լ ես կռվին, գիտե՞ս: Կադրերը…իրանց հնարավորություն է եղել՝ կադրերը նկարել են: Ի՞նչ են մասնակցել»:
Կարդացեք նաև
Ազատամարտիկը նշեց, որ եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը միայնակ հաղթեր ու փրկեր էլ Արցախյան ազատամարտը, դա չի նշանակում, որ հետո պիտի դավաճաներ ու թալաներ Հայաստանը. «Ես էլ եմ կռվել, ես որ դավաճանեմ, ինձ կներե՞ն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ազատամարտիկի հետ կարելի է լիովին համաձայնվել միայն այն դեպքում, եթե նա Լևոն
Տեր-Պետրոսյանին չհամեմատեր այս երկու գավառական, հետամնաց, կիսագրագետ, թալանչիների
հետ, որոնք չունեն մարդկային ոչ մի արժանապատվություն: Ինչպես ազգը կարողացավ իջնել նրանց
մակարդակին և հանդուրժել այդ խայտառակությունը, ինձ մինչ օրս անհասկանալի է:
Իսկ այս երկու հանցագործներին Հայաստան բերեց՝ Վազգեն Սարդսյանը, իբր իր թիկունքը ավելի
ամրապնդեր, և հենց սրանց կողմից էլ թիկունքից ստացավ ,,երախտագիտության արարքը,, հոկտեմբերի 27-ին, որը այսօր ոչ ոքի էլ գախտնիք չէ:
Գաղտնիք… )))))
Դրակոնյան օրենքներ կիրառելու անհրաժեշտություն կա հայաստանում, վերնախավի նկատմամբ միայն , աշխատավորի ցավը տանեմ: