Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյան. «Եթե Սերժ Սարգսյանը որոշի արմատական փոփոխություններ անել՝ չի գտնի այնպիսի մարդիկ, որոնց վրա կարելի է հենվել»

Նոյեմբեր 04,2013 12:18

Այսօր «Տեսակետ» ակումբում «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը խոսեց Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին:

«Ասել էի, որ եթե կուսակցություններն իրենց գործելաոճում ոչինչ չփոխեն՝ հայտնվելու ենք խորը ճգնաժամի մեջ: Եվ այսօր մենք այդ վիճակում ենք, պետությունը գտնվում է կազմաքանդման փուլում, այն նման է մի զգեստի, որը ցանկացած պահի կարող է պոկվել»,- այս կարծիքին է Արծրուն Պեպանյանը:

Նա նաեւ նշեց, որ տարիներ առաջ էր նշել, որ մեր կուսակցությունները բարոյապես մեռնելու են:

Արծրուն Պեպանյանը փորձել է հասկանալ, թե ինչ էին մտածում մեր մեծերը եւ այն ներառել «Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին գրքում»:

«Հանրությունը ընդդիմության հետ հույս չի կապում, իսկ իշխանությունը միջին մտածողության արդյունք է: Իշխանական համակարգը բաղկացած է այնպիսի մարդկանցից, որոնք դժվար թե կարողանան հասկանալ, թե ինչ պետք է անել իրավիճակից դուրս գալու համար: Եթե վաղը Սերժ Սարգսյանը որոշի արմատական փոփոխություններ անել, ապա նա չի գտնի այնպիսի մարդիկ, որոնց վրա կարելի է հենվել: Մենք ունենք հուսահատ իրականություն, որը կարող է երկրի մահացության պատճառ դառնալ: Այս իրավիճակը մյուս կողմից էլ լավն է, քանի որ այժմ մտածող մարդկանց համար ավելի հեշտ է բաց խոսել»,- համոզված է Արծրուն Պեպանյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930