Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջում գրված է. «Այս հանգստյան օրերին կայացան Ղազախստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները: Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն, իսկ Արթուր Եդիգարյանը «Կայրաթի» կազմում՝ բրոնզե մեդալակիր: Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» կազմում գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը՝ գրավելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասը»:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո»-«Տոմ»՝1:0, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Ռահ Ահան»՝ 2:3, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Օրդաբասի»՝ 2:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Ռահ Ահան»՝ 2:3, չի մասնակցել հանդիպմանը:
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»–«Պոգոն»՝2:1, չի մասնակցել հանդիպմանը:
Կարդացեք նաև
Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Ուրալ»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր»-«Աստանա»՝1:4, չի մասնակցել հանդիպմանը:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ-«Շտուտգարտ»՝6:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլային փոխանցման հեղինակ, փոխարինվել է 76-րդ րոպեին:
Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Իրտիշ»-«Կայրաթ»՝2:3, մասնակցել է հանդիպմանը:
Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Լոկոմոտիվ»՝1:3, փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին:
Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Կուբան»՝ 1:2, չի մասնակցել հանդիպմանը:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Լոկոմոտիվ»՝1:3, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 70-րդ րոպեին:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Անժի»-«Ուրալ»՝0:1, չի մասնակցել հանդիպմանը: