Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյանը գտնում է, որ ընդդիմության համար քաղաքականությունը բրեյն-րինգ է

Նոյեմբեր 04,2013 12:00

«Հայաստանյան ներկա վիճակը կարելի է բնորոշել որպես պետության կազմաքանդման փուլ: Այս վիճակը պայմանավորված է հանրային մտածողությամբ: Դա էլ իր հերթին իր վրա կրում է դարերի ազդեցության կնիքը: Մեր պետությունը նման է մի ավտոմեքենայի, որի բոլոր դետալները փչացած են: Իշխանությունները հանրության ամենաախտահարված հատվածն են, այն ինքնին հետեւանք է:

Ընդդիմությունը սա չգիտակցելով՝ պայքարում էր հետեւանքի դեմ, այդպիսով խորացնելով պատճառը: Եվ ունեցանք այս, հույսերից զերծ ճահիճը:
Ընդդիմությունը հիմա էլ չի ջանում տեսնել երեւույթների խորքը: Եվ հանրության համար այն գրեթե գոյություն չունի: Ընդդիմության համար քաղաքականությունը բրեյն-ռինգ է՝ մեկ րոպեից ավելի չի մտածում իրականությունը որոշող պատճառների շուրջ: Այդ մեկ րոպեի ընթացքում ինչ պատճառ տեսավ` դա էլ ընդունում է հիմք ու հանրությանը տանում ջախջախման: Իշխանությունները ձեւավորվել են բացասական ընտրասերումով եւ այնտեղ հիմա գրեթե չկա իրավիճակը վերլուծելու, վերափոխելու մտավոր ռեսուրս: Հանրությունը իշխանությունների հետ հույս չի կապում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը:
Արծրուն Պեպանյանի ձեւակերպմամբ` հանրության համար չկա ընդդիմություն, չկա իշխանություն, ինչը շատ վտանգավոր վիճակ է, քանի որ խոր անհուսության փուլ է եւ այն կարող է պետության կործանման պատճառ դառնալ:
«Այս իրավիճակը կանխատեսվել է եւ այս մասին ահազանգվել է իմ կողմից դեռեւս 2007 թվականից: Հանրությանը հարկավոր է գցել դրական շոկի, ցնցումի մեջ, որպեսզի դրա ազդեցությունից դադարի ինքն իրեն վնասել: Նման բան կարող է անել թերեւս միայն ազգայնականությունը»,- նշեց Արծրուն Պեպանյանը՝ հավելելով, որ հանրության առողջ հատվածին նաեւ հարկավոր է համախմբել արժեհամակարգի շուրջ, որպեսզի այն հանդիսանա ապագա պետության հիմք:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930