Գրողների և կոմպոզիտորների միությունների նախագահների աղմկահարույց ընտրություններից հետո հարց առաջացավ արդյոք հասարակությանը պե՞տք են այդ միավորումները։ Ա1+-ը զրուցել է Հայաստանում գործող մի քանի միավորումների ղեկավարների հետ:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ափսոսում է, որ հասարակության հետաքրքրությունը միությունների նկատմամբ մեծացավ այդ աղմուկից հետո։
Ըստ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի՝ 80 տարվա պատմություն ունեցող միությունը այս պահին էլ ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով՝ միմյանց հաջորդող միջազգային ու տեղական ցուցահանդեսներ։ 1000 անդամ ունեցող՝ նկարիչների միության նախագահը դժգոհում է աշխատավարձի չափից, ամենաբարձրն ինքն է ստանում՝ 70 հազար դրամ։
Իսկ ահա մոտ 1000 անդամ ունեցող Ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանը որոշել է այլևս չարձագանքել, հայտարարությամբ հանդես չգալ՝ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերին, հոգնել է՝ «հարուցվել է քրեական գործ» արտահայտությունից. «Ի՞նչ պետք է անենք, ի՞նչ պետք է անենք, օրինակ, բացի նրանից, որ խոսենք այդ մարդկանց հետ»։
Նյութի մանրամասները կարդալ այստեղ.