Aravot.am-ի տեղեկություններով արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը թույլատրել է, որպեսզի օրեր առաջ սրտի վիրահատություն տարած , «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանին խնամի մայրը: Արդեն երկրորդ օրն է, ինչ մայրը որդու մոտ է` բուժհաստատությունում:
Հիշեցնենք, որ դատապարտյալը վիրահատվել էր Նորք-Մարաշ բժշկական հաստատությունում, իսկ անհրաժեշտ գումարի հետ կապված` չորս միլիոն դրամի, միջամտել էր նաեւ ՀՀ հանրային խորհուրդը:
Լուսանկարը՝ https://vahanishkhanyan.wordpress.com-ից