ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 3-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի զորամասում այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ զորամասի սենյակներից մեկում գազի 3կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ, որը մարվել է տեղի ուժերով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: