Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Սամվել Հարությունյանի՝ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է սխալներով հայցադիմում

Նոյեմբեր 03,2013 21:11

 

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցով դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի19-ին: «Առաջին լրատվական» հետ զրուցել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ, ով նշել է նախկին մարզպետի հայցադիմումի քննարկման հետ կապված` շատ լուրջ զարգացումներ էին սպասվում, հայցադիմումն ակնհայտ սխալներ ուներ, միայն հեղինակի անուն-ազգանուն-հայրանվան մեջ երեք սխալ էր կատարվել:

«Լիսկան ոչ միայն իր անձնագրային ճիշտ անունը չէր ներկայացրել, այլև ներկայացել էր իբրև Սուրեն, այն դեպքում, երբ ամբողջ կյանքում ունեցել է Սուրիկ անունը, միաժամանակ օրենքի կարգով չէր ներկայացրել իր հայրանունը, անձնագրային համարը և մնացած տվյալները: Դատարան ներկայացնելուց հետո նա հայտարարեց, որ իբր ամիսներ առաջ փոխել էր անձնագիրը, մենք ճշտեցինք նույն օրը (տեսնելով նոր անձնագրի պատճենը), որ նա 2013 թվականի մայիսի 15-ին էր փոխել անձնագիրը և պարտավոր էր օգոստոսի 14-ին դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ դրանք ճիշտ ներկայացնել, ինչը չի արել: Դատարանը միայն այդ փաստը պարտավոր էր այն գլխից հաշվի առնել և հայցադիմումը վարույթ չընդունել, առավել ևս իմ պաշտպան Մուշեղ Շուշանյանի առարկությունից հետո, երբ նա հայտարարեց, որ տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում»,- ասել է պարոն Հարությունյանը: Նրա խոսքով՝ դատարանը պարտավոր էր վարույթից հանել այդ հայցադիմումը, սակայն դատավորը չգնաց դրան, այլ սկզբում Սուրիկ Խաչատրյանին համարեց ոչ պատշաճ հայցվոր, հետո անմիջապես դարձրեց պատշաճ: Նախկին քաղաքապետը տարակուսում է՝ եթե նախկին մարզպետի փոխարեն լիներ մեկ այլ մարդ, ասենք՝ ընդդիմադիր, նա դիմեր դատարան և այս խախտումները կատարեր, վարույթ կընդունեի՞ն գործը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փաստ says:

    Լիսկան իր անունը փոխել է որ ունեցվածքի մի մասը դարձնի նոր անունով և այնուհետև կարող է «օրինական» ձևով հայտարարագրել միայն դրա մի մասը:
    Ի միջայլոց անվանափոխության անօրինական այս եղանակը քրեորեն հետապնդելի է, սովորաբար այն կատարվում է դատական կարգով: Իսկ հիմա նա արդեն ունի 2 անձնագիր «վստահ եմ որ հինը պահել է»:
    Ավազակների և գողերի երկիր …

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930