Ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը, որ այդ թիմը գլխավորում է 2008 թվականից, դատելով ամեն բանից, չի մնա իր պաշտոնում:
«Azerisport»-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, տեղեկացնում է, որ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան գերմանացի մասնագետին նոր առաջարկ չի արել: Ֆոգտսի հետ պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին:
Ներկայումս ԱՖՖԱ-ն զբաղված է Ֆոգտսին փոխարինող որոնելով: Ըստ լրատվամիջոցի, ցուցակում տեղացի չորս մասնագետի անուն կա նշված եւ հավանականությունը, որ ազգային հավաքականը հենց ադրբեջանցի կգլխավորի, 60% է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև