Այսօր հունահռոմեական ըմբիշ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը գերմանական «KSV Alen 05» ակումբի կազմում հերթական գոտեմարտն է անցկացնելու Բունդեսլիգայի առաջնությունում: Հայ ըմբիշը հանդես է գալու իր սովորական՝ 74 կգ քաշային կարգում եւ մրցելու է Լեհաստանի հավաքականի անդամ Արկադիուշ Կուլինիչի հետ:
Aravot.am-ի հարցին, թե իր վերջին ասուլիսում ըմբիշը հայտարարեց, որ ակումբում ինքն այս տարի հանդես է գալիս 84 կգ քաշային կարգում, Արսենը պատասխանեց.«Ակումբի հետ պայմանագրում 74 կգ քաշային կարգում երկու գոտեմարտ անցկացնելու կետ կա: Դրանցից մեկը նրանք ուզեցին հիմա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ