Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Խաչատրյանը հավատացնում է՝ զինվորները ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել

Նոյեմբեր 03,2013 14:33

Մինչ ՀՀ ՊՆ հավատացնում է ՝ այժմ քննության միջոցով փորձում են պարզել երեկ կայազորային կլինիկական հոսպիտալում հինգ զինվորների միջեւ եղած միջադեպի հանգամանքները, եւ արդյոք զինվորները եղել են ալկոհոլի ազդեցության տակ,  «Զինվորի մայր» հ/կ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում հերքել է, որ զինվորները օգտագործել են ալկոհոլ: Նա գիշերը եղել է ԵԿԶՀ-ում: «Դուք գիտեք, թե այնտեղ ինչ էրեխեք են պառկած եւ սթրեսային վիճակ, այնտեղ ուրիշ ոչ մի բան չի պատահել: Ես մինչեւ վերջ այնտեղ եմ եղել, ոչ մի արտառոց բան չի եղել, հիմա էլ նորից պատրաստվում եմ երեխաներին այցելության գնալ, ամեն ինչ նորմալ է»,- ասել է Մարգարիտա  Խաչատրյանը եւ նորից հավատացրել,- ուրեմն հավաստիացնում եմ ձեզ, որ նման տեղեկատվությունը ես ինքս հերքում եմ, ոչ մի ոգելից խմիչքներ չեն տարվել բուժհաստատություն, այդպիսի բան չի եղել: Առաջին մարդը ես եմ եղել, գրկախառնվել եմ հիվանդ երեխաներին եւ հանգստացրել եմ»:

Փայլակ Ֆահրադյան

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թեղուտ says:

    Հազար անգամ ասեցի էլի, էտ ՊՆ-ոտ անձանցով նստեք մի ընդհանուր հեքիաթ որոշեք, հետո նոր հայտարարություններ արեք, թե չէ իրար հակասում եք ու իրականությունը պարզ է դառնում հասարակությանը: Չեք կարողանում անգամ լավ թաքցնել ճշմարտությունը: Բա եղավ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930