Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի որդու տարիքը չի ներում վարչական շրջանի ղեկավար լինելու համար: Այս մասին NEWS.am-ին է ասել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Իշխան Զաքարյանի որդին:
«Իսկ ես, որպես քաղաքապետ, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատանքներից գոհ եմ եւ մենք վերջին մեկ տարվա ընթացքում զգալի փոփոխություն ենք տեսել այդ վարչական շրջանում: Նաեւ ժամանակ առ ժամանակ բնակիչների հետ հանդիպման, հարցումների միջոցով տեսնում եւ լսում ենք վարչական շրջանի ղեկավարի կատարած աշխատանքները»,- ասել է Տարոն Մարգարայանը:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: