Երեկ երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալից փախուստի դիմած չորս զինծառայողներից երեքին հաջողվել է ետ վերադարձնել: Հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ զինծառայողների վերադարձման գործընթացում աջակցել են նրանց իսկ ծնողները, ինչի համար, ՊՆ մամլո խոսնակը շնորհակալություն է հայտնել զինծառայողների ծնողներին:
«Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է»,- հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը:
ՊՆ մամլո խոսնակը երևի մոռացել էր, որ իր նախորդ մամլո հաղորդագրության մեջ նշել էր, թե երկու հարբած զինծառայող է փախել զինհոսպիտալից, այն էլ՝ հերթապահին ծեծելուց հետո:
Բա էն երկուսը որտեղի՞ց ծլեցին այ մամլո խոսնակ: ՌՈ-ի քննիչներով, կայազորի ԱՀՏԱԳՏ-ով ու գլխավոր շտաբի համապատասխան գեներալներով նստեք մի ընդհանուր բան հնարեք, որ Դուք էլ չխճճվեք այ մամլո խոսափող: