Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրան-Արևմուտք մերձեցման մասին

Նոյեմբեր 03,2013 11:09

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Թեհրան-Արևմուտք նախամերձեցման փուլը և Անկարայի անհանգստությունը» վերնագրով: Այն հրապարակել է «ՍիվիլՆեթը».

Ժնև 2-ը գումարել-խափանելու պարանաձգությունը շարունակվում է: Առնչակից կողմերի  քաղաքական հայտարարությունները կարող են ամփոփել այն մթնոլորտը, ուր փորձ է կատարվում ճշտելու երկրների մասնակցության հարցը:

Ճգնաժամային դիվանագիտության ժամանակավոր արդյունավորումը հանգեցրեց պատերազմական գործողությունների առկախման որոշմանը: Խորքում, դա այն ելքն էր, որ Մոսկվան հրամցրեց սահմանափակ, կարճաժամկետ, պատժիչ և դաստիարակիչ բնույթ ունեցող զինվորական հարվածի անխուսափելիություն հայտարարած Վաշինգտոնին:

Երևացածը, իհարկե, ռուս-ամերիկյան համաձայնությունն էր, որ երկուստեք ծառայեց դիմափրկմանը (ֆեյս սեյվինկ): Չերևացած, բայց ազդեցիկ բաժինը վերաբերում էր Թեհրանին: Չափավորական նախագահի ընտրությունը, Թեհրանից դեպի Վաշինգտոն ե’ւ փոխադարձաբար նախանշանային փոխասացությունները խոսում են Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների նոր հարթության ձևավորման մասին:

Իսկ եթե մտաբերենք սիրիական ճգնաժամի սկզբնավորության հայտարարված Մոսկվա-Թեհրան-Դամասկոս առանցքի կազմաքանդման մասին հնչած մոտեցումները, կտարվենք մտածելու այդ առանցքից Թեհրանի ցուցաբերած  որոշ ճկունության, դեպի Արևմուտք և դեպի ԱՄՆ ուղղած նշանների և փոխադարձ համապատասխան հակազդեցությունների մասին: Եվ պատահական չէ, որ Օբամա-Ռուհանի նամակագրական և հեռաձայնային կապերից հետո  օրակարգային թեմայի էր վերածվում Թեհրան-Վաշինգտոն թռիչքների վերսկսման հավանականությունը:  Նույնպես այն, որ Թեհրանի քաղաքապետարանի որոշմամբ հակաամերիկյան կարգախոսները կվերացվեին Թեհրանի կենտրոնական փողոցներից կամ բանակցություններ կսկսվեին Լոնդոն-Թեհրան դիվանագիտական հարաբերությունների վերաբնականոնացման նպատակով:

Թեհրան-Արևմուտք մերձեցման մասին խոսելը թվում է թե վաղ է. այսուհանդերձ չի կարելի անտեսել այն զարգացումները, որոնք հրապարակային բնույթ ունեն և կարող են տարածաշրջանում վերահաշվարկումների դուռ բացել:

 Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930