«Երեկ երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի,- հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը,- ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»:
Իսկ մինչե այդ լրագրող Մհեր Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Կանազի» զինվորական հոսպիտալից հինգ զինվոր է դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:
Հիմա մի հակիրճ պատմություն պատմեմ ու երևի Դուք էլ կհավատաք հոդվածի երկրորդ մասին:
Ծանոթներիցս մեկը պատմում էր, որ իր զինծառայության ընթացքում շատ բան է տեսել, ասում էր, որ մի անգամ մի քանի արտոնյալ զինծառայողների միջև ծեծկրտուք էր սկսվել: Վերջիններիս իրարից հեռացնելու և վեճը հարթելու նպատակով կռվին խառնվել էին նաև օրինապահ մի քանի զինծառայողներ, ում ծնողները ո՛չ զորամասի հրամանատարության հետ մտերիմ կապեր ունեին և ոչ էլ մեծ փողերի կամ պաշտոնի տեր էին:
Դեպքից մեկ ժամ հետո զորամաս էին ժամանել էլ ՌՈ-ի ներկայացուցիչները, էլ զորամասի հրամանատարությունն ու գլխավոր շտաբի ներկայացուցիչները ու սկսել հետաքննությունը:
Հաջորդ առավոտյան ՌՈ հատուկ ջոկատը եկավ ու էն անմեղ զինծառայողներին, որ կռվողներին փորձում էին հանդարտեցնել, ձերբակալեց ու տարավ: Յուրաքանչյուրին 10 ՕՐ ԿԱԼԱՆՔ ՏՎԵՑԻՆ; Իսկ ահա մեր ՛՛հերոս՛՛ տղերքը՝ արտոնյալ զինծառայողները, մնացին անպատիժ, ու դեռ բազում ծեծկրտուքներ կազմակերպեցին:
Հիմա ասածս էնա, որ թեկուզ վերը նշված դեպքին ես ականատես չեմ եղել, բայց դե հո ծառայած տղա եմ ու լավ գիտեմ էդ մամլո խոսնակների հայտարարությունների դատարկությունն ու անիմաստությունը: Էշ հալով ու՞մ եք էշի տեղ դնում: