Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մայքլ Կոնստանտինոն, որն ի ծնե զրկված է աջ դաստակից, տոմսերի հաշվառման բաժնում իրեն շատ ագրեսիվ է պահել: 35-ամյա մարզիկին մոտեցել են ոստիկանները եւ ուղեկցել շտապ օգնության մեքենայի մոտ: Սակայն վերջին պահին մարզիկը սկսել է կռիվ սարքել, որի արդյունքում կոտրվել է ոստիկաններից մեկի ծնոտը, վնասվել երկրորդի մեջքը, իսկ երրորդի ձեռքը Կոնստանտինոն կծել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ