Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայարդ». «Տեսահոլովակը այնպես է նկարահանված, որ մարդիկ, տեսնելով այն, հրաժարվեն ատոմային զենքի օգտագործումից»

Նոյեմբեր 02,2013 22:02

Նոյեմբերի 1-ին «Ուլիխանյան» ակումբում տեղի ունեցավ «Հայարդ» խմբի առաջին «Sword of Damocles» (Դամոկլյան սուր) տեսահոլովակի շնորհանդեսը: «Sword of Damocles»-ը ատոմային ռումբի մասին է: Խումբը ցանկանում է ցույց տալ իր բացասական վերաբերմունքը այդ երևույթի նկատմամբ:SAM_9294SAM_9305

Միջոցառմանը ելույթ ունեցան «ArTa» և «Second Moon» ռոք խմբերը: Համերգի ընթացքում խմբի մենակատար Սերգեյ Միրզախանյանին փոխարինել էր Այդին Դավուդին, քանի որ Սերգեյը գտնվում է Ռուսաստանի դաշնությունում:  «Հայարդ» խմբի հարվածահար Արթուր Մկրտումյանի կարծիքով` տեսահոլովակը հաջողվել է: Նա խորհուրդ տվեց երկրպագուներին սպասել «Հայարդի» հաջորդ տեսահոլովակներին:

Արթուր Մկրտումյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ խումբը տեսահոլովակով ցանկանում է ցույց տալ ատոմային ռումբի կործանարար ազդեցությունը.

«Երգի մեջ ասվում է, որ այդ ատոմային զենքը դեպի իրեն է քաշում և այդպիսով դրդում է մարդկանց վատ գործեր կատարելու: Տեսահոլովակը այնպես է նկարահանված, որ մարդիկ, տեսնելով այն, հրաժարվեն ատոմային զենքի օգտագործումից»:SAM_9310

«Հայարդ» խումբը ստեղծվել է 2010 թվականին հարվածահար Արթուր Մկրտումյանի և կիթառահար Անդրե Վարդանյանի կողմից, որոնց միացել են դաշնակահար Արմեն Սարգսյանը, վոկալիստ Սերգեյ Միրզախանյանը և բաս կիթառահար Դավիթ Խուրշուդյանը: Խումբը նվագում է պրոգրեսիվ հևի մետալ ժանրում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930