Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայում ձերբակալվել է երեք հայ՝ հանցախմբում մասնակցելու մեղադրանքներով

Նոյեմբեր 02,2013 21:38

Եվրոպոլը դադարեցրել է կեղծ փաստաթղթեր արտադրող միջազգային հանցախմբի գործունեությունը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Կազմակերպությանը հաջողվել է դադարեցնել Եվրոպական Միության պետություններում գտնվող անօրինական ներգաղթականներին կեղծ փաստաթղթեր տրամադրող հանցախմբի գործունեությունը: Կազմակերպության համաձայն, հանցախմբի գործունեության հետ կապված Ավստրիայում, Չեխիայի Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում ձերբակալվել է 29 մարդ:

Ոստիկանների համաձայն, հանցախմբի գործունեության ղեկավարումն իրականացվում էր Պրահայից:

Չեխիայի ոստիկանության խոսնակ Պավել Հանթակը տեղեկացրել է, հանցախմբի գործունեության հետ կապված, Չեխիայում հոկտեմբերի վերջին ձերբակալվել էր Հայաստանի երեք, ինչպես նաև Մոլդովայի, Ալժիրի, Թունիսի և Ուկրաինայի մեկական քաղաքացի, որոնց թվում էր նաև հանցախմբի պարագլուխը:

 

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930