Գերծանր քաշային երկու լեգենդար բռնցքամարտիկներ Էվանդեր Հոլիֆիլդն ու Մայք Թայսոնը, հնարավոր է, ռինգում կրկին հանդիպեն: Նրանք վերջերս հյուր են եղել ճանաչված հեռուստալրագրող Լարի Քինգին եւ այդ մասին լրջորեն խոսել:
Ընդորում, ամենայն հավանականությամբ, նրանց երրորդ դիմակայությունը կարող է կազմակերպել Մոսկվան: Ըստ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, դրանից հետո Հոլիֆիլդի ներկայացուցիչ Ջեյսոն Ֆալովիչը հանդիպել է Ռուսաստանի ամենահեղինակավոր մենեջերներից մեկի՝ Վլադիմիր Խրյունովի հետ:
Հոլիֆիլդն ու Թայսոնը ռինգում հանդիպել են երկու անգամ: 1996 թվականին 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Հոլիֆիլդը, իսկ հաջորդ տարի կայացած ռևանշ մրցամարտում Թայսոնը որակազրկվել ՝ մրցակցի ականջը խածելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ