Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Hurriyet. Թուրքերը հայերի ոսկիներն են որոնում Բուրսայում

Նոյեմբեր 02,2013 18:14

Բուրսա նահանգի փոքրիկ գյուղերից մեկը դարձել է գանձերի որոնման ժամանակակից հեքիաթի վայր, այն բանից հետո, երբ տեղական մարմինները սկսել են հայերին պատկանող ոսկիներն ու այլ իրերը փնտրել: Գրում է «Հյուրիեթ» թերթը:

Պաշտոնյաները հնագետներից կազմված խումբ են ստեղծել, որը Կերամեթ գյուղի տներից մեկի տակ պեղումներ է սկսել, որտեղ, ըստ նրանց, պետք է թաղված լինեն հայ ընտանիքիներին պատկանող արժեքավոր իրեր:

«Ըստ այստեղի տարեցների, Կերամեթ գյուղում հայկական շատ ընտանիքներ կային: Բացի մեկ ընտանիքից, մնացած բոլորը հեռացել են գյուղից: Այդ մի ընտանիքն, ըստ երևույթին, ասել է, որ հայերը փախուստից առաջ իրենց թանկարժեք իրերը թաքցրել են մեր տան տակ», – ասել է տան տերը՝ Էֆքան Արըն:

«Խոսակցությունները տարիներ շարունակ պտտվում էին: Երբ մուխտարը (գյուղապետ) սկսեց անհանգստանալ, որ լքված տունը կարող է ամեն վայրկյան փլուզվել, կարգադրեց քանդել այն: Մենք ուզում էինք պեղումներ սկսելու թույլտվություն ստանալ», – ասել է Արըն:

Թույլտվություն ստանալու համար նրանք մեկ տարի սպասել են: Պեղումները սկսվել է նոյեմբերի 1-ին, ժանդարմերիայի հսկողության ներքո:

Համաձայն թուրքական օրենքի, եթե որևէ ոսկի հայտնաբերվի, այն պետք է բաժանվի պետության և տան սեփականատիրոջ միջև:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930