Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում և Հակոբյան կազմակերպությունում մեկ շաբաթյա ծրագեր են անցկացվել իրանահայ ռեժիսոր Սամուել Խաչիկյանի պատվին: Հայտնում է «Փրես Թիվի» հեռուստաընկերությունը:
Հոկտեմբերի 26-ից մինչև 31-ը Իրանի մի շարք նշանավոր կինոգործիչներ, կինոքննադատներ մասնակցում էին Խաչիկյանի ֆիլմերի ցուցադրությանն ու քննարկմանը, որը կազմակերպել էր «Moj-e No Pegah» կինոյի ինստիտուտը:
Ռեժիսոր, սցենարիստ և գրող Խաչիկյանը իրանական ֆիլմի ամենաազդեցիկ գործիչներից էր: Սասփենս ոճի իր ֆիլմերի համար նրան անվանում էին «Իրանյան Հիչքոք»:
Խաչիկյանը ծնվել է 1923թ., Թավրիզում: Նա իր առաջին «Վերադարձը» ֆիլմը նկարահանել է 1953թ.: Նրա համար շրջադարձային է եղել 1957թ. նկարահանած «Փոթորիկ մեր քաղաքում» ֆիլմը:
Կարդացեք նաև
Խաչիկյանը մահացել է 2001թ., Թեհրանում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ