Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ տնտեսության զարգացման միտումները

Նոյեմբեր 02,2013 17:19

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:2 Mrcunakutyun himnadrami xorhrdi nist

Օրակարգի հաստատումից հետո Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա տնտեսական իրավիճակի հիմնական ցուցանիշները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ  հանքահումքային արդյունաբերությունում, ինչպես նաև վերամշակող արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում արձանագրվել են աճի բարձր տեմպեր պետության աջակցությամբ ու մասնավոր ներդրումներով տարբեր ծրագրերի իրականացման շնորհիվ: «Ուրախալի է, որ բարձրացել է վերամշակող արդյունաբերության որակը, և ավելացել է արտահանման ծավալը: Դա վկայում է այն մասին, որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում մշակված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը դրական արդյունքներ է տալիս», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Խոսելով 2013 թ. տնտեսական ակտիվության ավելի ցածր ցուցանիշների պատճառների մասին՝ վարչապետը նշել է. «Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական խոչընդոտը շինարարության ոլորտն է: 2013 թ. առաջին ութ ամսվա վիճակագրական տվյալներով՝ ոլորտում ունենք 8.5 տոկոս անկում, իսկ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 12 տոկոս: 2014 թ. շինարարության ոլորտը լինելու է մեր առաջնային թիրախը, և մենք մշակում ենք ծրագրեր, որպեսզի էապես խթանենք ոլորտը: Խոսքը, մասնավորապես, հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերման և էկոնոմ դասի բնակարանաշինության ծրագրերի մասին է»:

2014 թ. տնտեսական աճի խթանման և բիզնես միջավայրի բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից նախատեսված միջոցառումների շարքում վարչապետ Սարգսյանը կարևորել է ավիացիայի ոլորտի ազատականացման քաղաքականության որդեգրումը,  վենչուրային հիմնադրամի ստեղծումը, արտահանման ապահովագրական ընկերության, արդյունաբերական հիմնադրամի և «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատանքները: Վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը երեք կետով առաջ է անցել՝ զբաղեցնելով 37–րդ տեղը, և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները շարունակական են լինելու։ Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է աղքատության հաղթահարման ուղղությամբ պետության որդեգրած սոցիալական նոր քաղաքականությանը, կենսաթոշակային բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել դրանց վերաբերյալ:

Նիստի օրակարգի շրջանակում խորհուրդը քննարկել և հաստատել է նախորդ նիստի արձանագրությունը, ՀԱՄՀ 2014 թ. տարեկան ծրագիրը և բյուջեն, անդրադարձել միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՄՀ համագործակցությանը և ապագա ծրագրերին:

 

ՀՀ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930