Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ կնոջ տունը սողանքի տակ է, նա երկուսուկես տարի աջակցության է սպասում

Նոյեմբեր 02,2013 16:10

 

Նրան հնարավորություն չեն տվել խնդիրը ներկայացնելու վարչապետին

2011թ. մայիսի 6-ին սահմանամերձ Ոսկեպար մտնող հիմնական, ասֆալտապատ ճանապարհի եզրի մի հատված` 10 մ երկարությամբ, փլվել է, հողը լցվել է ճանապարհից ներքեւ գտնվող 73-ամյա Նարենգյուլ Հարությունյանի տան վրա:  Ն. Հարությունյանը ճոպաններով ամրացնել է տվել հարեւանի՝ Լեւոն Գրիգորյանի տան մեծ դարպասը, որպեսզի այն չգլորվի իր տան վրա: Նարենգյուլի ամուսինը` Ռազմիկ   Հարությունյանը 6  տարի առաջ մահացել է թոքերի հիվանդությունից, որը կնոջ  խոսքով՝ առաջացել է տան խոնավությունից:  Ադրբեջանի Ղազախ քաղաքում Ռազմիկը հմուտ արհեստավոր էր, Նարենգյուլն էլ  կոնֆետի գործարանում արտադրամասի  վարպետ էր աշխատում:  1987թ. ընտանիքը Ղազախից տեղափոխվել է Ռազմիկի ծննդավայր՝ Ոսկեպար:  Մինչ տեղափոխումը նրանք  Ոսկեպարում տուն են կառուցել, սակայն տարիների ընթացքում սողանք է ի հայտ եկել:SAM_0437 «Երազում էինք հայրենիքում տուն սարքել, սակայն այն սողանքի տակ է»,-ասում է տիկինՆարենգյուլը: Նրա տան առաջին հարկը ամբողջությամբ հեղեղվել  է ջրով, եղած  ողջ սննդամթերքը փչացել է: Պատից պոկվել-ընկել են նաեւ վարագույրները, տան հատակը չի չորանում: Շուրջ երկուսուկես  տարի շարունակվող  սողանքի, խոնավության պատճառով Նարենգյուլի տան հեռուստացույցը, փոշեծծիչը, երկու ձեռագործ գորգերը, հայելիով պահարանը շարքից  դուրս են եկել, փչացել: Ն. Հարությունյանը երկրորդ  խմբի հաշմանդամ է, տեսողության  մեծ խնդիրներ ունի. ձախ աչքը երկու անգամ վիրահատվել է: Ն. Հարությունյանը  տան   խնդրով դիմել է Ոսկեպարի գյուղապետարան,  Տավուշի մարզպետարան եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչություն: Եկել են, ուսումնասիրել: Մարզպետարանում այդ կապակցությամբ փոքր խորհրդակցություն է եղել, հարցը ներկայացվել է կառավարություն: 2011 թ. հուլիսի 5-ին  հաշմանդամ կինը իր տան վիճակը ներկայացրեց Ոսկեպար այցելած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Վերջինս  մեր ներկայությամբ եղավ սողանքի վայրում, ծանոթացավ Ն. Հարությունյանի տան վատթար վիճակին: Մարզպետը խոստացավ աջակցել: Մարզպետարանի միջոցով պետբյուջեից 200 հազար դրամ օգնություն է ցուցաբերվել Ն. Հարությունյանին: Տիկին Նարենգյուլն ասաց, որ այդ գումարը մաս-մաս է տրվել, այն  տրվել է որպես իր աչքը բուժելու ծախս: Նա 4 զավակ ունի, սակայն նրանք առանձին են ապրում, սոցիալական վատ վիճակում են, չեն կարող օգնել: Իսկ սողանքը չի սպասում,տան կրած վնասները մեծանում են:

2013թ.  հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սահմանամերձ Ոսկեպարում մասնակցել է  համայնքային կենտրոնի բացմանը: Տիկին Նարենգյուլը մեզ ասաց, որ փորձել  է մոտենալ  վարչապետին,  ներկայացնել իր տան խնդիրը, սակայն դա նրան թույլ չեն տվել, նա  կարողացել է միայն իր նամակը հանձնել վարչապետին ուղեկցող պաշտոնատարներից մեկին: Ն. Հարությունյանն ասաց, որ  առանձնատան  կից շինություններն  սողանքից քանդվել են եւ արդեն փակում են  տան մուտքը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930