Արարատ քաղաքի քաղաքապետի ԲՀԿ կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Մանուկ Առաքելյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ արդեն մի քանի օր է՝ դիմում են Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնակատարին, որ անցկացնեն քարոզարշավ, սակայն նա մերժում է՝ պատճառաբանելով, որ հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 7-ը զբաղված է լինելու Վազգեն Սարգսյանի հրապարակը: «Ոչ մի միջոցառում չկա, մի քանի երեխա գալիս, կանգնում են, հետո տուն են գնում»,- ասում է նախընտրական շտաբի ղեկավարը:
Մանրամասները տեսանյութում.