«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը, և նրան անձնական ինքնաթիռով շտապ տեղափոխել են Գերմանիա: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, տեղեկություններ էին շրջանառվում, որ Գ. Հակոբյանի առողջական վիճակն այնքան ծանր է, որ հնարավոր է՝ նա այլեւս չշարունակի պաշտոնավարումը:
Ավելին, բժիշկները ևս Հակոբյանին կտրականապես արգելել են լարված աշխատել: Երեկ թե՛ ՀՀԿ-ականները, թե՛ Գ. Հակոբյանի մտերիմ շրջապատից տարբեր մարդիկ հաստատում էին ԱԱԾ պետի առողջական վիճակի մասին լուրերը, բայց եւ նշում, որ իրենք չունեն հավելյալ ինֆորմացիա:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Էդ նա էր որ ցուցարարին ոչխար էր անվանում.?