«168 ժամը» գրում է. «Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը` Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վերջնաժամկետը, այնքան այս պաշտոնի համար պայքարը մեծանում է»: Լրատվամիջոցի տեղեկություններով` օրերս նախագահ Սերժ Սարգսյանին են այցելել ԱԺ պատգամավորներ` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը և վարչության անդամ Սեյրան Սարոյանը և միջնորդել, որ նախագահ Սարգսյանը ՎՊ նախագահի թեկնածու առաջադրի Իշխան Զաքարյանին:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: