Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, չմասնակցի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:
Պորտուգալացի ֆուտբոլիստին վիրավորել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի խոսքերը, որոնք նա ասել է Օքսֆորդի համալսարանում: Բլատերն իրեն իրավունք էր վերապահել արհամարհական տոնով դիտողություն անել Ռոնալդուի հասցեին՝ ակնարկելով, որ նա Մեսսիին գերազանցում է միայն նրանով, որ ավելի շատ ժամանակ է ծախսում սանրվածքների վրա:
Համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը, ճիշտ է, ավելի ուշ ներողություն է խնդրել, սակայն դա Ռոնալդուին չի բավարարում եւ նա պատրաստվում է բողոքի ակցիա անել, որի դրսեւորման ձեւերից մեկն էլ կարող է լինել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը բոյկոտելը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ