Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը ոչ միայն Էդիկ Գրիգորյանի հոր դիմումին է ընթացք տվել, այլև ուրիշ դատապարտյալների

Նոյեմբեր 01,2013 23:39

Երեկ 168.am կայքը տեղեկություն էր տարածել, որ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը: Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ո՛չ առողջապահության և ո՛չ էլ արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում կալանավորի դիմումներին՝ նրա բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել է, և այդ որոշման կայացման գործին, ըստ թերթի, նպաստել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանն «Անկախ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ս.թ. հոկտեմբերի 24-ին Հանրային խորհուրդը դիմում է ստացել ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի հոր՝ Գարեգին Գրիգորյանից կողմից, որով վերջինս հայտնել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և պետք է շտապ վիրահատվի՝ խնդրելով Հանրային խորհրդին աջակցել խնդրի լուծմանը: Գրիգորյանը դիմումին կցել է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տեղեկանքը, ըստ որի հիվանդն ունի անհապաղ վիրահատության կարիք: Վազգեն Մանուկյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին օրենքով սահմանված կարգով ապահովելու բուժօգնության տրամադրումը ցմահ դատապարտյալին: ՀԽ գրասենյակի պատասխանատուն հավելեց, որ Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից ՀՀ քաղաքացիներից առողջական խնդիրների լուծմանն առնչվող բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնց մի մասը եղել են դատապարտյալների կողմից: «ՀԽ լիազորությունների սահմաններում բոլոր դիմումներն ուսումնասիրվել են, տրվել համապատասխան ընթացք և որոշ դեպքերում՝ դրական լուծումներ: Օրինակ, Հանրային խորհրդի միջնորդությամբ 2010 թվականին պատիժը կրելու ժամանակ կուրացած դատապարտյալ Հայկ Վարդանյանն օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել»,-ասաց նա:

 

Հանրային խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930