Ժնևի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան տեղադրելու որոշում է կայացրել: Հայտնում է «Գագրուլ» լրատվականը՝ հղում անելով «Թայմթուրք»-ին:
«Հուշի լուսատուներ» սարքելու առաջարկությունը ներկայացրել էր Մելիք Օհանյանը 2011թ.: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը տեղի լրատվամիջոցներին ասել է, որ այդ հուշարձանը չպետք է դիտարկվի որպես դատապարտելու փորձ և որ հուշարձանը ցեղասպանության միջով անցած բոլոր ազգերին է նվիրված լինելու:
Ծրագրի պատասխանատու, Ժնևի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սամի Քանաան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հուշարձանը չի ունենալու «ցեղասպանություն» մակագրությունը:
Շվեյցարիայի արտգործնախարարի խոսնակը թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությանն ասել է, որ ցեղասպանության հուշարձանի աշխատանքները չեն կարող դադարեցվել. «Մենք գիտենք, որ Թուրքիայի համար այս հարցը ցավալի է: Կապ պահելով երկու կողմերի հետ՝ մենք աշխատում ենք, որպեսզի բարելավվի հայ-թուրքական հարաբերությունները», – ասել է խոսնակը «Ջիհան»-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ