Այսօր ուժի մեջ է մտնում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:
Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ծնվել է 1940թ. Բեյրութում: Նա սովորել է Յերուսաղեմի Պատրիարքարանում և 1967թ. տեղափոխվել Ֆրանսիա: Մինչև 1975թ. նա Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պաշտոնավարն է եղել, դրանից հետո մինչև 1980թ. Իսի Լե Մուլինոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն էր: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի համահիմնադիրը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2007թ.:
Նրա շնորհիվ հիմնադրվել է Լիոնի Փափազյան երկլեզու դպրոցը: Նա ակտիվորեն ներգրավված է էկումենիկ երկխոսություններում թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում: Նրա ղեկավարության տարիներին մի շարք եկեղեցիներ են վերանորոգվել:
Նա նաև մի քանի գրքերի հեղինակ է: Նորվան Զաքարյանն իր հրաժարականը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին էր ներկայացրել 2013թ. հուլիսի 1-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ