Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում բիզնեսի նկատմամբ պահանջարկը նվազել է

Նոյեմբեր 01,2013 18:16

«Ամերիա» ընկերությունների խմբի կատարած հետազոտություններով պարզվել է, որ ամբողջ Հայաստանի հետ համեմատած Վանաձորում բիզնեսի նկատմամբ   պահանջարկը նվազել է:

Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նա նշեց, որ Վանաձորում բիզնեսի նկատմամբ պահանջարկի նվազումը հիմնականում կապված է արտագաղթի հետ:

«Բարձր հարկերն ու ֆինանսավորման դժվարություններն այդքան խնդրային  չեն այստեղ, որքան բիզնես պահանջարկի նվազումը: Հիմնական պատճառներից մեկը  արտագաղթն է: Այստեղ նաեւ սպասումներն են  բացասական»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Իրավիճակը շտկելու եւ ինչպես ողջ Հայաստանի, այնպես էլ, մասնավորապես վանաձորցի բնակիչներին  բիզնես սկսելու հարցում շահագրգռելու համար Ամերիաբանկը հանդես է գալիս  ՓՄՁ-ների վարկավորման նոր ու առանձնահատուկ առաջարկով:

Համաձայն մասնագետների` Ամերիաբանկի նոր առաջարկը կնպաստի ՓՄՁ-ների գործունեության զարգացմանը, կխթանի նրանց մրցակցային առավելությունների մեծացմանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930