Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2013թ 9-րդ նիստը

Նոյեմբեր 01,2013 17:06

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2013թ 9-րդ նիստը:
Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ փառատոնի անցկացման պատասխանատու Սամվել Հարոյանը: ՀՀ սփյուռքի նախարարության կարևորագույն ծրագրերից մեկը հանդիսացող «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը:
Փառատոնն այս տարի անցկացվել է առաջին անգամ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը, որի շրջանակներում կայացել է 15 միջոցառում, այդ թվում՝ համերգներ, շնորհանդեսներ, Կոմիտասին նվիրված «Հավերժի ճամփորդը» ներկայացման պրեմիերան: Փառատոնի շրջանակում միջոցառումներ և այցեր են կազմակերպվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում, որին մասնակցել են աշխարհի 11 երկրից ժամանած երգչախմբեր և անհատ կատարողներ:
«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնը արժանացավ մասնագետների բարձր գնահատականին, ովքեր հրավիրված էին ներկա գտնվելու ատյանի նիստին: Փառատոնի կարևոր ձեռքբերումներից են համարվում այն, որ սփյուռքի հայկական երգչախմբերը և անհատ կատարողները մեծ ոգևորությամբ նախապատրաստվեցին և մասնակցեցին ծրագրին, փառատոնի շրջանակներում կոմիտասյան ստեղծագործությունները հնչեցին նաև օտարազգի արվեստագետների շուրթերից:
Խոսվեց հաջորդ անգամ Հայաստանում փառատոնի աշխարհագրությունը ընդլայնելու, փառատոնի մասին պատմող ֆիլմը Սփյուռքի հայկական համայնքներում ցուցադրելու և տարածելու մասին: Որոշվեց հաջորդ տարի «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում նույն օրերին կազմակերպել նաև Կոմիտասին նվիրված օր:
Նիստի օրակարգի երկրոդ կետի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության կողմից 2012թ օգոստոսի1-ից 2013թ հոկտեմբերի 31-ը կատարած աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ վարչության պետ Լուսինե Ստեփանյանը: Հաշվետու ժամանակահատվածում վարչության կատարած աշխատանքներն առավելապես ուղղված են եղել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման աջակցությանը: Ներկայացվեց աջակցության խնդրանքով ՀՀ սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերին կրթական, առողջապահական, սոցիալական, կեցության կարգավիճակի, մուտքի արտոնագրերի, քաղաքացիության ձեռքբերման ուղղությամբ տրամադրված աջակցությունը: Անդրադարձ եղավ սիրիահայերի համար բնակարանաշինության խնդրի լուծման նպատակով Նոր Հալեպ թաղամասի կառուցման հարցին: Ներկայացվեց սփյուռքահայերի ինտեգրման ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության՝ հայապահպանությանն ուղղված ծրագրերին Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հայ համայնքների մասնակցության վերաբերյալ հաշվետվություն:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ատյանի անդամներին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից վերջին ժամանակահատվածում կատարված կարևորագույն ծրագրերը և առաջիկա անելիքները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930