Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԲ -ն աջակցում է կրթական բարեփոխումներին

Նոյեմբեր 01,2013 17:52

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմին՝ առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորությամբ: Խումբը Հայաստանում է գտնվում ՀԲ նոր վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքները գնահատելու առաքելությամբ: Ողջունելով հյուրերին և շեշտելով ՀԲ-ի աջակցությունը կրթության բեարեփոխումների գործում՝ ԿԳ նախարարը նշել է, որ վարկային նոր ծրագիրը կարևոր նշանակություն ունի սկսված բարեփոխումների շարունակականությունն ապահովելու առումով: Հանդիպման ընթացքում քննարկվել են վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցն ու առաջնահերթությունները: Առաջիկա 5 տարիների համար նախատեսված 30 մլն դոլար արժողությամբ վարկը նախատեսվում է կրթության ոլորտի բարեփոխումների համար, դրա հիմնական մասը, մոտ 18 մլն դոլարը ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ հատկացվելու է ավագ դպրոցների ծրագրին: Մասնավորապես նախատեսվում է վարկային ծրագրի շրջանակում բարելավել ավագ դպրոցների շենքային պայմանները, ինչը մշտադիտարկման արդյունքներով ՀԲ կրթական թիմի կողմից ևս դիտվել է իբրև առաջնահերթություն: Վարկային ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև բարձրագույն կրթության զարգացմանը միտված նորարարությունների հիմնադրամի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ մարզերում դպրոցներին կից նախակրթարանների հիմնադրման արդեն սկսված ծրագրի շարունակություն:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930