Նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում կկայանան ավագանու ընտրություններ: 8500 բնակիչ ունեցող քաղաքի ավագանու 11 տեղին հավակնում են 14 թեկնածուներ: 15-րդ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ըստ հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի` թեկնածուներից 3-ը չի աշխատում, թեկնածուների թվում են նաեւ Բերդի արհեստագործական ուսումնարանի, քաղաքի դպրոցներից մեկի, տեղի ավտոկայարանի, «Հայփոստի» մասնաճյուղի տնօրենները, Բերդի դենդրոպարկի տեսուչ, անտառտնտեսության տեխնիկ, բանկերի մասնաճյուղերից մեկի ոսկերիչ-փորձագետ, էլցանցի կարգավար, թռչնաֆաբրիկաներից մեկի առաքիչ եւ այլք:
Բերդի բնակիչներից տեղեկացանք, որ իրականում ավագանու 14 թեկնածուներից 6-ը օրվա ապրուստը հայթայթում է վարորդություն անելով: Նույն աղբյուրների վկայությամբ` ավագանու թեկնածուների մի մասին թեկնածություն առաջադրելուն համոզել են Բերդում եւ Տավուշի մարզում ազդեցիկ պաշտոնյաներ, մի մասն էլ այդ կերպ փորձել է ինքնադրսեւորվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ