«Ա1+»-ը հաղորդում է, որ այսօր «Պահանջում ենք ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին» նախաձեռնության անդամները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց, որտեղ գտնվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ակցիա էին իրականացնում։
Ազատամարտիկներից Գագիկ Սարուխանյանը նշել է, որ իշխանությանը պահելու են լարվածության մեջ այնքան ժամանակ, մինչեւ Վոլոդյային ազատ արձակեն։ Նրա խոսքերով՝ Վոլոդյա Ավետիսյանին եւս մեկ մեղադրանք առաջադրելը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ որպեսզի վերջինս համաներման տակ չընկնի։ Ազատամարտիկների խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանը անազատության մեջ է մեկ պատճառով՝ նա առաջինը հրապարակայնորեն բարձրաձայնեց երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական վիճակի մասին։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: