Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` Արեգակի հիբրիդ խավարում

Նոյեմբեր 01,2013 17:38

Նոյեմբերի 3-ին Գրինվիչի ժամանակով 12:47:36 տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` այսպես կոչված Արեգակի հիբրիդ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար (մասնակի կամ լրիվ խավարում): Լրիվ խավարման փուլում, երբ հեռավորությունների տատանումների պատճառով Լուսնի սկավառակն ավելի փոքր է Արեգակի սկավառակից, դիտվում է օղակաձև խավարում: Հազվագյուտ դեպքերում լրիվ և օղակաձև խավարումները հաջորդում են միմյանց` կախված, թե Երկրագնդի որ կետից են դիտվում, և այս դեպքում խավարումը կոչվում է հիբրիդ կամ օղակաձև-լրիվ: 
Նոյեմբերի 3-ի խավարման մասնակի փուլը կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 10:05, իսկ լրիվ խավարումը՝ 11:05: Ժամը 12:47:36-ին Ատլանտյան օվկիանոսում` Փղոսկրի Ափից և Գանայից հարավ, կլինի առավելագույն փուլը, որը կտևի 1 րոպե 39 վայրկյան: Լրիվ խավարման առավելագույն շերտը կունենա 58 կմ լայնություն: Լրիվ խավարումը կավարտվի 14:28, իսկ խավարումն ամբողջությամբ (ներառյալ մասնակի փուլը)՝ ժամը 15:28: Խավարումը դիտվելու է Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափերից սկսած մինչև Աֆրիկայի արևելյան ափերը: Հայաստանում խավարումը կդիտվի մասնակի` փոքր չափով միայն: Այս խավարումը 2013 թվականի Արեգակի երկու խավարումներից վերջինն է:

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930