Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 450 կենսաթոշակառուի թոշակները չեն բարձրանա

Նոյեմբեր 01,2013 16:20

Եթե 2014թ-ի պետական բյուջեի նախագիծն ընդունվի առանց էական փոփոխությունների, ապա հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան: Կառավարությունը նոր բանաձեւ է մշակել, որն այսօր խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. «Այս բանաձևով առաջարկվում է այնպիսի աճ ապահովել, որ շուրջ 32 հազար անձի համար կենսաթոշակի չափը գերազանցի ծայրահեղ աղքատության շեմը: 2014թ-ից չի աճի շուրջ 450 կենսաթոշակառուի կենսաթոշակ: Մինչև 5 տոկոս աճ կլինի շուրջ 60 կենսաթոշակառուի կենսաթոշակ համար, 5-10 տոկոսով կաճի 19.500 կենսաթոշակառուի կենսաթոշակ, 10-15 տոկոսով կաճի շուրջ 165 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ, 15-20 տոկոսով կաճի 101 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ: 20-40 տոկոսով կաճի մինչև 164 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ: Կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում 93 հազար եւ ավելի թոշակ ստացող թոշակառուների համար»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930