Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյան.«Մաքսային միությանը անդամակցելը Հայաստանի ազգային շահերից է բխում»

Նոյեմբեր 01,2013 16:17

«Տնտեսական, առեւտրային, անվտանգության մոտեցումներ են , որոնք համապատասխանում են մեր ազգային շահերին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ Մաքսային միությանը միանալու հրապուրիչ կողմերը թվարկեց ՕԵԿ փոխնախագահը: Դիտարկմանը, թե ՕԵԿ-ը մշտապես եվրոպական արժեքների պաշտպան է հանդես եկել, նա չհամաձայնեց. «ՕԵԿ-ը ռուսամետ, արեւմտամետ չէ, արեւելամետ չէ: Մենք հայամետ ենք: Եվրոպական արժեքների ներդրման մոտեցումները միշտ եւ հիմա էլ պաշտպանում ենք: Այս տեսանկյունից, եվրոպական մոտեցումների հիման վրա Հայաստանի քաղաքական, իրավական, տնտեսական համակարգերի բարեփոխումները մեր շահերից են ելնում»:

Նա մտավախություն չունի, որ Մաքսային միությունը Խորհրդային նոր միության ձեւավորումն է. «Կան այդպիսի կարծիքներ, եւ նորմալ եմ համարում, որ տարբեր կարծիքներ կան: Չեմ կարծում, որ նոր Սովետական միության ձեւավորումն է: Որովհետեւ պատմությունը ցույց է տալիս, որ պետությունները նույն գետը երկու անգամ չեն կարողանում մտնել»:
Հարցին, թե ՕԵԿ-ն ունի՞ ելքային ռազմավարություն, որը կկիրառվի այն դեպքում, եթե Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի տնտեսությանը չբերի ակնկալվող առաջընթացը, բարեփոխումները, պարոն Շահգելդյանն ասաց. «Այսօր ելքային ռազմավարության մասին խոսք չի կարող լինել: Այսօր գործողությունները պետք է լինեն հաշվարկված: Այսօր մոտեցումների մշակման գործընթաց է իրականանում»:

Հարցին, թե Մաքսային միությանը միանալը քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական փաստաթուղթ է նախատեսում, ՕԵԿ փոխնախագահն ասաց` ցույց տվեք մի միջազգային պայմանագիր, որը միայն տնտեսական է կամ միայն քաղաքական. «Ցանկացած դեպքում հարաբերությունները Մաքսային միության շրջանակում քաղաքական տարր պարունակում են»:
Հարցին, թե որտե՞ղ է այս իրավիճակում ԼՂՀ հարցը, նա պատասխանեց. «ԼՂՀ-ն այսօր կառուցում է անկախ պետություն` Հայաստանի հետ համագործակցելով, այդ դիրքերը ամուր լինելու են, կամրապնդվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930