Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի երիտասարդները դեմ են ՀՀ-ի`Մաքսային միությանն անդամակցելուն (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2013 16:04

«Կարծում եմ, որ ՀՀ-ի`Մաքսային միության անդամակցումը չի կարող լուրջ խոչընդոտ դառնալ, ուղղակի այն կդանդաղեցնի գործընթացը»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցումը կխոչընդոտի՞ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այսպես պատասխանեց Եվրոպական երիտասարդական պառլամենտի շվեդ պատվիրակ Կատերինա Դուքան: Նա չի կարծում, թե իրավիճակը ճգնաժամային է: Մեր հստակեցմանը, թե ի՞նչը կդանդաղեցնի գործընթացը, շվեդ պատվիրակն այսպես արձագանքեց. «Պատճառը քաղաքական է: Դա հիմնականում կախված է նրանից, թե ՀՀ կառավարությունն ինչ որոշում կկայացնի կապված այն հարցի վերաբերյալ, թե որտեղ մնալ. շարունակել գտնվել ներկայիս չեզոք դիրքո՞ւմ, թե՞ ընտրել կողմերից մեկին: Սակայն իմ կարծիքով` Հայաստանը եվրոպական կողմնորոշում ունեցող երկիր է: Հատկապես երիտասարդները շատ դրականորեն են տրամադրված դեպի Եվրոպա»:

Եվրոպական երիտասարդական պառլամենտի` Լեհաստանը ներկայացնող պատվիրակ Պավել Վիլկոսը բացասաբար է տրամադրված ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցությանը: Նա կարծում է, որ դա կարող է լուրջ խոչընդոտների պատճառ դառնալ. «Կարծում եմ, որ դա մեծ խոչընդոտ է: Օրինակ հիմա եվրոպական պատվիրակները չգիտեն` որն է Հայաստանի հեռանկարը` արևե՞լք, թե՞ արևմուտք: Հայաստանը պետք է իր դիրքորոշումը հստակեցնի, քանի որ այն չի կարող խաղալ միաժամանակ երկու կողմերի հետ»: Մեր հարցին` օրինակ` ի՞նչ կփոխվի հարաբերություններում, ի՞նչը կարող է խոչընդոտել, որ ասենք հայ և եվրոպացի երիտասարդները շփվեն այնպես, ինչպես այժմ: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամեն ինչ կարող է փոխվել. օրինակ, եթե ՀՀ-ն կողմնորոշվի դեպի Եվրոպա, կլինի վիզայի ռեժիմի ազատականացում, և ես Լեհաստանից նույնիսկ առանց վիզայի կարող եմ գալ Հայաստան: Բայց Մաքսային միությանը անդամակցելու դեպքում դա անհնար կլինի, ու այդպես ամեն ինչ կփոխվի բոլոր ոլորտներում»:

Ի դեպ, նշենք, որ 2013թ. հունվարից ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար Հայաստանը միակողմանիորեն առանց վիզայի ռեժիմի է անցել (խմբ.):

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930