Պատերազմի մասնակիցների համար նախատեսված փոխհատուցման գումարներն այս տարի էլ չեն ավելանա: Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանի հարցին: «Այս բյուջեում փոփոխություն նախատեսված չէ»,- ասաց փոխնախարարը: Նրա պատասխանը վրդովվեցրեց պատգամավորին, ով նեղսրտած ասաց, որ ամեն տարի կառավարությունը խոստանում է եկող տարի անդրադառնալ այդ հարցին, բայց չի անդրադառնում.«Եղածը հինգ հազար դրամ ա»:
Ի դեպ, 2014 թվականի պետբյուջեի նախագծով ընդհանուր սոցիալական ոլորտին հատկացվելու է 362 միլիարդ դրամ, որը, ինչպես նշեց Պավել Սաֆարյանը, 56 հազար միլիարդով ավելին է անցյալ տարվա հատկացումներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ