Նկատի առնելով, որ Հնդկաստանն առանձնանում է յուրահատուկ պայմաններով, շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի մասնակից գրոսմայստերների ներկայացուցիչները ջենթլմենական պայմանավորվածություն են ձեռք բերել, որով այս մրցամարտն էականորեն տարբերվելու է նախորդներից: Խոսքն այդ երկրին վերաբերվող սպեցիֆիկ հիվանդությունների մասին է, որոնք բնորոշ են միայն այդ երկրին: Դրանց առկայության դեպքում շախմատիստները երկու օր հանգիստ վերցնելու իրավունք ունեն: «Այսպիսի կետ ոչ մի մրցամարտում մտցված չի եղել», – Aravot.am-ին ասաց գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ