Լրահոս
Օրվա լրահոսը

110 դիտորդների հավատարմագրելու դիմումներ են ներկայացրել 6 տեղական հասարակական կազմակերպություններ

Նոյեմբեր 01,2013 15:07

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` տեղական հասարակական կազմակերպությունները ս.թ. նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև հոկտեմբերի 31-ը:
Սահմանված ժամկետում ընդհանուր թվով 110 դիտորդների հավատարմագրելու դիմումներ են ներկայացրել հետևյալ 6 տեղական հասարակական կազմակերպությունները.
«Ազատ հասարակության ինստիտուտ» – 27 դիտորդ,
«Հայք» – 14 դիտորդ,
«Համահայկական երիտասարդական ասոցիացիա» – 19 դիտորդ,
«Բռունցք» – 15 դիտորդ,
«Աբովյանի ուսանողական խորհուրդ» – 18 դիտորդ,
«Համաչափ զարգացում համայնքային զարգացման» – 17 դիտորդ:

 ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930