Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օրում Հայաստանի սահմանը հատել է 8 հազար մարդ

Նոյեմբեր 01,2013 14:21

Բագրատաշենի մաքսակետի աշխատողներն ասացին, որ մոտ մեկ ամիս առաջ մեկ օրում հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետն անցել է 8 հազար մարդ: Այդ թիվն այնքան է մտահոգել, որ սկզբում վախեցել են այն Երեւան հաղորդել:

Մաքսակետի աշխատողների վկայությամբ` գնացողների զգալի մասը Հայաստանից հիմնական է հեռանում:

Ներկայումս Բագրատաշենի անցակետով օրական միջին հաշվով Հայաստանից հեռանում է 4-5 հազար մարդ:

Գնացողների մեջ կան մարդիկ, ովքեր նույնիսկ ճանապարհածախսի փող չունեն: Մաքսակետի աշխատողները պատմեցին մի մարդու մասին, ով Ռուսաստան է մեկնել`ունենալով ընդամենը 1000 ռուսական ռուբլի: Մաքսակետի աշխատողները համոզել են ավտոբուսի վարորդներից մեկին, որպեսզի նա իր հետ վերցնի այդ մարդուն: Ռուսաստան հասնելուց հետո տղամարդը ավտոբուսի վարորդին խնդրել է իր տված 1000 ռուբլուց 600-ը վերադարձնել, մինչեւ որ կարողանա գործ ճարել, գոյատեւել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վահան says:

    Տարբերենք մաքսակետը սահմանակետից: Մաքսակետով անցնում են ապրանքները, իսկ սահմանակետով՝ մարդիկ: Հետեւաբար սահմանը հատող մարդկանց մասին տեղեկություն տվողը ոչ թե մաքսային մարմինն է, այլ սահմանպահ ծառայությունը: Եթե կարողանայինք հստակորեն տարբերել սրանք, ինչպես նաեւ մաքսի հետ կապված բոլոր հասկացությունները, ապա հաստատ չէր լինի ո՛չ եւրամիության հետ տարբեր բանակցությունները, ո՛չ մաքսային միությանն անդամակցության հարցը ու գուցեեւ չլիներ հե՛նց արտագաղթը:

  2. Ոսկան Սարգսյան says:

    Ես ամեն ամիս Բագրատաշենում հատում եմ հայ-վրացական սահմանային անցակետը եւ դա լավ գիտեմ: Նյութի մեջ գրել եմ, որ մարդիկ հատել են անցակետը, իսկ տեղեկությունը ստացել եմ մաքսակետի աշխատողներից: Ես նույնիսկ գիտեմ, թե սահմանային անցակետի աշխատողներն ինչպես,ինչ միջոցներով են աշխատանքի ընդունվել, թեեւ դա ապացուցելը դժվար է եւ իմաստ էլ չունի: Իմ աղբյուրները բնականաբար, չեն ուզում, որ իրենց անունը հրապարակվի:Իսկ արտագաղթի պատճառներն այլ են` Հայաստանում տիրող անարդարությունը, օրենքների չգործելը, սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակը, գործազրկությունը, մարդկանց խոր հիասթափությունը,երկրի զարգացման ոչ լուսավոր հեռանկարը եւ այլն:

  3. Արման says:

    երբ եք փաստերով խոսելո՞ւ/// զզվեցրիք էլի էդ ասում են , չեն ասումով ///

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930