Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր այն «ինչ-որ մեկը», որ խոսել էր «ատկատներից» (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2013 14:08

«Ես ասացի՝ ոչ, առողջապահության նախարարությունում «ատկատ» չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Հակադարձելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչ-որ մեկն ասում էր, որ ոլորտում ատկատ կա, նախարարը խորհուրդ տվեց. «Ուրեմն ինչ-որ մեկին հարցրեք՝ որտե՞ղ կա: Ես խոսում եմ առողջապահության նախարարության փոխարեն, պատասխանատու եմ իմ խոսքերի համար»: 
Դերենիկ Դումանյանն ասաց, որ առողջապահության ոլորտում այս տարի երեք անգամ ավելացել են օրինական մուտքերը, իսկ դա նշանակում է, որ համակարգում երեք անգամ պակասել է ստվերը. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ ես, հավատանք, որ դեռ ամբողջ ստվերը մենք կարողացել ենք չեզոքացնել: Ոչ, չենք կարողացել, բայց ամեն ինչ անում ենք, որ ամեն ինչ օրինական դաշտում լինի»:
Ըստ Դումանյանի՝ ստվերի դեմ արդյունավետ պայքարելու համար նախ պետք է հասկանալ, թե որտեղի՞ց և ինչո՞ւ է առաջանում ստվերը. «Սրանք տարբեր բաներ են, սկսած հիվանդությունների բուժման գներից, պետության կողմից հատկացված միջոցների արժեքներից մինչև բնավորություն»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին առողջապահության ոլորտի ատկատների մասին կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ բարձրաձայնել էր  նախագահ Սերժ Սարգսյանը՝ Դերենիկ Դումանյանին դիմելով «Դերո»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930