«ԵՄ-ն միշտ հարգում է իր գործընկերներից յուրաքանչյուրի սուվերեն որոշումը: Ուստի, եթե Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, այդ որոշումը ևս մենք կհարգենք»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցումը խոչընդոտ չի՞ լինի ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության համար, այսպես պատասխանեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Միևնույն ժամանակ դեսպանը շեշտեց. «Մենք պետք է վերանայենք մեր համագործակցությունը և պատրաստ ենք համագործակցությունը շարունակել Հայաստանի հետ` որքան հնարավոր է խորը և սերտ, որը մրցակցային կլինի ստեղծված նոր քաղաքական իրադրության հետ»:
Մեր հարցին՝ այժմ Եվրոպայի դռները ՀՀ-ի առաջ բա՞ց են, փա՞կ, թե՞ կիսաբաց, Տրայան Հրիսթեան այսպես արձագանքեց. «Ես բաց կլինեմ և կասեմ ճշմարտությունը. ԵՄ-ի դռները միշտ բաց են եղել և միշտ բաց կլինեն Հայաստանի համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև