ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության որոշումը ճիշտ է համարում։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորն ասաց. «Մաքսային միությունը մտնելը լավ է նրանով, որ Ռուսաստանը մեր մեծ եղբայրն է եղել ժամանակին, տարիներ շարունակ շփվել ենք, հարաբերությունները միշտ նորմալ են եղել։ Եվրամիությանն ինտեգրվելու խնդիրը նույնպես կարելի է նայել, այնտեղ էլ լավ կողմեր կան, բայց ոչ բոլորը, դուք հասկանում եք, թե ինչը կարելի է չվերցնել, այնպես որ եւ այնտե՛ղ կա լավը, եւ այնտե՛ղ»։
Սերժ Սարգսյանը Վիլնյուս պե՞տք է գնա, թե՞ ոչ՝ դա ԲՀԿ-ական պատգամավորի խնդիրը չէ, ասում է`հանրապետության նախագահն ինքն է որոշում իր անելիքները։ Բայց, կարծում է, որ. «Ամենալավ բժիշկը ժամանակն է, ուստի ժամանակը ցույց կտա»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ