Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վա՜յ, էս ինչի՞ սաղ իջան»

Նոյեմբեր 01,2013 12:36

Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե չի հասկանում՝ ինչի համար պիտի Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ու ավելացրել է, թե արտագաղթն, իհարկե, շատ վատ բան է, բայց եթե երկիրը դատարկվում է՝ դա դեռ չի նշանակում, որ մարդիկ լքում են իրենց պետությունը կամ օրրանը։ Համլետ Հարությունյանն էլ հայտարարել է, թե արտագաղթը շատ ցավալի երեւույթ է, բայց ինքը դրա դեմ պայքարի դեղատոմսը չունի։ Փաստորեն՝ մարդիկ անկեղծորեն չեն հասկանում, թե ինչու է երկիրը դատարկվում, եւ հայտնվել են հայտնի անեկդոտի այն կնոջ վիճակում, ով լիքը երթուղայինում տհաճ հոտեր է արձակում ու հետո շվարած նայում շուրջը՝ «վայ, էս ինչի՞ սաղ իջան»։

Չէ, եթե խնդիրն ընդամենը դեղատոմսն է՝ կարող ենք հուշել։ Մարդիկ զանգվածաբար հեռանում են Հայաստանից երկու հիմնական պատճառով։ Առաջինը սոցիալական ծանր պայմաններն են, երկրորդը՝ արդարության պակասն ու համատարած ապօրինությունները (Սերժ Սարգսյանը երեւի սա նկատի ուներ «գաղջ մթնոլորտ» ասելով): Հետեւարար՝ արտագաղթը կանխելու համար պետք է կտրուկ բարձրացնել բնակչության կենսամակարդակը եւ երկրում հաստատել օրենքի գերակայություն։ Ինչպես տեսնում եք՝ բարդ դեղատոմս չէ։ Բայց այդ ամենը պետք է անել ոչ թե դատարկ ճառերով, այլ կոնկրետ գործողություններով։ Իշխանություններն իրենք են ասում, չէ՞, որ տնտեսության 40 տոկոսը ստվերում է։ Հավատացնում ենք՝ ընդամենը մի քանի ամսում կարելի է կիսով չափ կրճատել ստվերը, իսկ նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը սահմանել 70-80 հագար դրամ։
Բայց կարելի է դրան զուգահեռ նաեւ ավելի կոնկրետ քայլերի դիմել:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930