Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԳՄ նոր նախագահը գովում է իր նախորդին

Նոյեմբեր 01,2013 11:57
edvard militonyan

Վերջապես փոթորիկը գրողների աշխարհում հանդարտվեց։ Հետաքրքիրն այն է, որ գրողները, ներխուժելով տիեզերական անհուններ, մանրախնդրություն են ցուցաբերում առօրյա կյանքում։ Ինչո՞վ է սա պայմանավորված՝ զրուցեցինք գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ։ 

– Այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Յուրաքանչյուր գրող առանձին անհատ է, և ընդհանրացնել բոլորի մտածողությունն ու բնավորությունը ճիշտ չեմ համարում։ Երբ որևէ բացասական դեպքի մասին ենք խոսում, ապա պետք է հստակեցնել և խոսել կոնկրետ անուններով։ Իհարկե, գրողը մարդու հոգու խորքերն է թափանցում, սակայն դա չի նշանակում, թե գրողը նպատակ չպետք է ունենա ապրելու բարձր արժեքներով։ Իհարկե, ցանկացած մարդ իրավունք ունի իր տեսակետն ունենալու, չհամաձայնելու, վիճելու, սակայն այդ բոլորը պետք է լինի ընդունելի սահմաններում՝ առանց վիրավորանքների և որակումների։
– Գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի հետ աշխատել եք տարիներ շարունակ, իսկ վերջերս միության նախագահի պաշտոնակատարն էիք։ Ի՞նչ ժառանգություն է թողել Լևոն Անանյանը։
– Շատ լուրջ և ծավալուն ստեղծագործական և կազմակերպչական աշխատանքներ է իրականացրել։ Շնորհիվ ինչի էլ զգալիորեն աշխուժացել և բազմազան է դարձել գրական կյանքը։ Մասնավորապես, նրա ջանքերով կազմավորվեց Մանկական գրքի շաբաթը, վերականգնվել է Թարգմանչաց տոնը, որը հավուր պատշաճի սկսեցինք տոնել։ Փորձ է արվել Հայաստանի գրողներին ու գրականությունը դուրս բերելու միջազգային ասպարեզ։ Այդ նպատակով կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ, համահայկական համաժողովների միջազգային փառատոներ։ Իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ տարբեր ուղղություններով։

Զրույցը վարեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930