Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Ես տալիս եմ մի հարցազրույց, որն ինձ արգելված է»

Նոյեմբեր 01,2013 11:43

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱԺ պատգամավոր, «Հայաստանի ձայն» մրցույթի ժյուրիի անդամ)

– Շուշան, «Հայաստանի ձայնը» ահագին հետաքրքիր նախագիծ է, սակայն շատ դեպքերում ծանր նստվածք է մնում այն առումով, որ բավականին տաղանդավոր կատարումներ ըստ արժանվույն չեն գնահատվում։ Այնպիսի տպավորություն է, որ լիմիտը խեղդում է։
– Չէ, բայց գիտեք, իրոք լիմիտ կա. ինձ համար չորս հոգի այդպես էլ մնացին երազանք, որ էդ չորս հոգին էլ լինեին, ես շատ ուժեղ թիմ կունենայի։ Մենք կարող ենք սահմանափակ թվով երգիչներ ընտրել։
– Բա էդ դեպքում ո՞նց է լինելու տաղանդավորների հարցը, որովհետև կարող է դուք արդեն ընտրել եք, բայց հաջորդ կատարողն ահա ամենաարժանավորն է։
– Գիտեք, «Հայաստանի ձայնի» հետ կապված, որպես ժյուրիի անդամ, ես չեմ
կարող որևէ բան ասել, հոլանդացիների՝ նախագծի հեղինակների օրենքն է այդպիսին, եթե իրենց դիմեք, իրենք համաձայնեն, ես մեծ սիրով հարցազրույց կտամ։
– Հա, բայց, մյուս կողմից էլ, կան օրախնդիր հարցեր, որոնց պատասխանը ցանկանում ենք իմանալ, ու մինչև դիմենք, մինչև պատասխանեն, մինչև ձեզ գտնենք, նախագիծը կավարտվի։ Օրինակ՝ Սամվել Գրիգորյանի աղջկա դեպքում ակնհայտ էր, որ ժյուրիի մոտ ինչ-որ բան այն չէր։ Իսկ եթե անկեղծ, ապա փոքր-ինչ կողմնակալ էր։ Նախ, որպես նախագծին հետևող մարդ, գրեթե չեմ հիշում դեպք, երբ ժյուրիի բոլոր չորս անդամներդ էլ շրջվեք, իսկ նրա դեպքում խիստ միահամուռ, խիստ ոգեշնչված շրջվեցիք, եթե էլ ավելի անկեղծ՝ «ուրախությունից մեռաք», երբ նրան տեսաք, երբ ընդամենը «միջին վիճակագրական կատարում» էր։
– Չէ, էդպես չէ, շատ է պատահել, որ չորսս էլ շուռ ենք եկել։
– Ինչպես ժողովուրդը կասեր՝ «այ շուռ գաք դուք, շուռ գաք». այս անգամ խիստ տեղին, այնուհանդերձ, Շուշան, «բումն» այդ աղջկա դեպքում շատ մեծ էր։
– Սամվել Գրիգորյանի աղջկա վրա այդքան մի կենտրոնացեք, ոչ մեկս չգիտեր, թե այնտեղ ով է երգում։ Կարո Սարաֆյանը շատ ավելի է մեր ընկերը, քան Սամվել Գրիգորյանը… ու ես հիմա տալիս եմ հարցազրույց, որն ինձ արգելված է:

Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փուչիկ says:

    Նկարում ընենց ա խունջիկ-մունջիկ գալիս ոնց որ դպրոցական նրբակազմ աղջնակ լինի … ափսոս:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930