Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան.«Համակարգը լիարժեք աշխատելու է»

Նոյեմբեր 01,2013 11:24

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց, թե 2014 թվականից ՀՀ-ում ներդրվող կենսաթոշակային նոր, կուտակային համակարգն այս տարիների ընթացքում մշակվել է ու պատրաստ է գործարկման։

– Պարոն Ասատրյան, Դուք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար լինելու տարիներից նպատակ ունեիք զարգացնել կենսաթոշակների բաշխման Էլեկտրոնային եղանակը, սակայն մինչեւ այսօր կարծես թե այդ համակարգը նորմալ չի գործում։ Խնդրում եմ նշել, թե ինչ է արվում, որպեսզի այն իր նպատակին ծառայի եւ ինչո՞ւ է ոչ լիարժեք։

– Ներդրված ծրագրով մենք այժմ աշխատում ենք, առանց այդ համակարգի մենք այսօր ինչպե՞ս կարող էինք վճարումներն իրականացնել։ Ուրեմն էլեկտրոնային կենսաթոշակ տեղեկատվական համակարգը, ինչպես ցանկացած էլեկտրոնային համակարգ, կատարելագործվում է եւ շարունակելու է կատարելագործվել։ Այն գործառույթները, որոնք իրականացվում են, անընդհատ ավելանում են նախնական մշակված համակարգի հիմքի վրա։ Եվ այդպես անընդհատ շարունակում են կատարելագործվել այդ աշխատանքները։

– Ձեր կողմից նաեւ ներկայացվել էր մի ծրագիր, ըստ որի՝ 201 4 թվականից ՀՀ-ում կներդրվի կենսաթոշակային նոր, կուտակային համակարգ։ Այսինքն՝ աշխատավարձ ստացող մինչեւ 40 տարեկան յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իր ստացած աշխատավարձից միջինը 5 տոկոս կուտակելու է իր հաշվին։ Սակայն քաղաքացիների կողմից դժգոհություններ են հնչում…

– Ի՞նչ դժգոհություն։

– Օրինակ՝ այն, որ իրենք կարող են տարիների ընթացքում կուտակել այդ գումարները, բայց վերջում այն իր նպատակին չծառայի, պետության կողմից մսխվի եւ այլն։

– Ժամանակին մենք այդ բոլոր խնդիրները մանրամասնորեն քննարկել ենք, Դուք լավ գիտեք, որ այդ համակարգի ներդրման հետ կապված՝ անընդհատ աշխատանքներ են իրականացվում, եւ 2010թ. սահմանվեց ժամանակահատված՝ 3 տարի՝ կուտակային համակարգի կատարելագործման համար։ Այդ ժամանակահատվածը հենց նրա համար էր, որ ուսումնասիրություններ կատարվեին, եւ համակարգը լիարժեք պատրաստ լիներ։ Հիմա կարող ենք արձանագրել, որ անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքներն արվել են՝ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ իրավական ակտերի հետ կապված… եւ այդ բոլոր աշխատանքները հիմք են, երաշխիք են, որ համակարգը լիարժեք աշխատելու է:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930